Զամբյուղ
Չունեք ընտրված ապրանք գնումների զամբյուղում
Նորություններ
Էլ. հասցե:

Ինչպես Ընտրել

Խնդրում ենք ընտրել Ձեզ հետաքրքրող ապրանքը, օգտվելով մեր էլեկտրոնային կատալոգից, որը գտնվում է մեր կայքի ձախ սյունակում: Դուք կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ ապրանքի բնութագրերի եւ արտադրողի մասին, ինչպես նաև յուրաքանչյուր ապրանքի գինը:
Եթե ​​Դուք արդեն գիտեք թե, որ մոդելն է Ձեզ հետաքրքրում, - մուտքագրեք տվյալ ապրանքի մոդելը կամ անունը մեր կայքի որոնման համար նախատեսված դաշտում: Եթե ​​ մոդելը դեռ չեք ընտրել, ապա նայեք կայքի կատալոգում:

Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն կամ խորհրդատվություն` կարող եք դիմել մեր ընկերության փորձառու մասնագետներին, զանգահարելով (37410) 617480  / (37455) 617480 հեռախոսահամարով, կամ ուղղարկելով Ձեր հարցերը հետեևյալ Էլեկտրոնային հասցեով` info@gagat.am:

Ինչպես Գնել

ԳԱԳԱԹ Վաճառասրահում: Մենք պատիվ ունենք Ձեզ ընդունելու մեր վաճառասրահում, որտեղ Դուք կստանաք անհրաժեշտ տեխնիկական խորհուրդներ եւ կարող եք քննարկել բոլոր պայմանները գնվող կամ գնված ապրանքի վերաբերյալ:
Օնլայն-Խանութ Սրահ: Մեր Օնլայն-Խանութում բոլոր ապրանքները տեսակավորված են ըստ կատեգորիանների, որոնք իրենց հերթին բաժանված են բաժինների և ենթաբաժինների, ինչն էլ թույլ է տալիս Ձեզ արագ եւ հեշտությամբ գտնել Ձեզ հետաքրքրող ապրանքը:
Ընտրեք Ձեզ անհրաժեշտ ապրանքը եւ սեղմեք «Գնել» կոճակը: Այդ ապրանքը կավելանա Ձեր զամբյուղում:
Դուք կարող եք ընտրել, ավելացնել կամ պակասացնել Ձեր Զամբյուղում այնքան ապրանք, որքան որ կամենում եք: Երբ ավարտեք ընտրությունը, ապա կարող եք անցնել պատվիրման գործընթացին`
1.Պատվերը շարունակելու համար ստուգեք Ձեր զամբյուղում ընտրված ապրանքները: Դուք կարող եք փոփոխել ընտրված ապրանքների քանակը զամբյուղում:
2.Եթե ամեն ինչ ճիշտ  է, սեղմեք «Պատվիրել» կոճակը:
3.Առաջացած պատուհանում կարող եք մուտքագրել Ձեր պատվերի տեղեկատվությունը, որից հետո պետք է սեղմել «Ուղարկել» կոճակը:
4.Երկու ժամվա ընթացքում մեր վաճառքի համար պատասխանատու մենեջերը կկապնվի Ձեր հետ, որպեսզի Դուք հաստատեք Ձեր պատվերը եւ որոշեք է առաքման ժամկետները:

Հեռախոսով:   Ապրանքը մեր Ինտերնետային-Խանութի կատալոգից ընտրելուց հետո Դուք կարող եք նաեւ այն պատվիրել զանգահարելով մեր ընկերության հետևյալ հեռախոսահամարով` (37410) 617480:

Առաքում

Ձեր պատվերը և նրա հետագա հաստատումը կապահովի Ձեր պատվիրած ապրանքի առաքումը Ձեր հասցեով:
1.Ապրանքի առաքումը տեւում է մինչեւ 24 ժամ մեր կողմից պատվերը ստանալուց հետո, բացառությամբ հանգստյան եւ տոն օրերին:
2.Երեւան քաղաքի տարածքում մեզ մոտից գնված ապրանքները, որոնց արժողությունը կազմում է ավելի քան 90 000 ՀՀ դրամ, առաքվում են անվճար: 90 000 ՀՀ դրամից պակաս արժեք ունեցող ապրանքների առաքման համար վճարվում է լրացուցիչ 1000 դրամ:
3.Երեւանից քաղաքից դուրս առաքման ժամկետը և պայմանները պետք է համաձայնել մեր ընկերության վաճառքի մենեջերի հետ:

Գնված ապրանքի հետ միասին Դուք կստանաք հետևյալ փաստաթղթերը`
·    Ֆիզիկական անձանց համար` ՀԴՄ Կտրոն
·    Կազմակերպությունների համար `Հաշիվ-Ապրանքագիր
·    Երաշխիքային Կտրոն

Վճարման Տարբերակներ

Վաճառասրահում:  Կանխիկ ՀՀ դրամով կամ վարկային քարտերով` VISA եւ MasterCard:
Գնորդին օնլայն-խանութից կամ հեռախոսով պատվիրած ապրանքի առաքման դեպքում կանխիկ գումարը վճարվում է առաքող սուրհանդակին:
Բանկային փոխանցում:  Բանկային փոխանցման համար գնորդը ստանում է մեր ընկերության համար մանրամասն լրացված հաշիվ-ապրանքագիր “Գագաթ” ՍՊԸ վավերացումներով (վաճառասրահում կամ ինտերնետ- խանութի միջոցով, եթե պատվերը իրականացվել է օնլայն կամ հեռախոսով):
Գնված ապրանքների առաքումը կատարվում է “Գագաթ” ՍՊԸ բանկային հաշվին գնված ապրանքի լրիվ գումարի ստացումից հետո (սովորաբար 1-2 օր օրվա ընթացքում):
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր կողմից կատարված դրամական փոխանցումների վերաբերյալ, ընկերության (37410) 617480 հեռախոսահամարով:

Մաղթում ենք Ձեզ Հաճելի Գնումներ!