Երաշխիք
Գագաթ համակարգչային կենտրոնում Դուք կարող եք ձեռք բերել որակյալ տեխնիկա երաշխիքով և հետ երաշխիքային սպասարկմամբ:
1. Երաշխիքային սպասարկումը ենթադրում է ապրանքների վերանորոգում գործարանային
անսարքության դեպքում:
2. ԳԱԳԱԹ համակարգչային մասնագիտացված կենտրոնը երաշխավորում է, որ գնման
պահին բոլոր սարքերը գտնվում են նորմալ աշխատանքային վիճակում:
3. Կտրոնը տալիս է նշված սարքերի երաշխիքային վերանորոգման իրավունք երաշխիքային
ժամկետի ընթացքում:
4. Եթե երաշխիքային ժամկետում սարքում (ապրանքում) հայտնաբերվեն անսարքություններ,
որոնց առաջացումը կապված չէ շահագործման կանոնների խախտման հետ, ապա
ԳԱԳԱԹ ընկերության սերվիս կենտրոնն այն կվերականգնի անվճար:
5. Երաշխիքային վերանորոգումը կատարվում է սերվիս կենտրոնի տարածքում`
1-ից 20 օրվա ընթացքում, բացառությամբ հատուկ պայմանավորված դեպքերում:
Պայմաններ
Երաշխիքն ուժի մեջ է ճիշտ և լրիվ լրացված, <<Գագաթ>> կազմակերպության կնիքով
հաստատված երաշխիքային կտրոնը սարքի հետ ներկայացնելու դեպքում:
Ուշադրություն
Երաշխիքային սպասարկում չի իրականացվում, եթե
- Փոխված, ջնջված, հեռացված կամ անընթեռնելի է սարքի գործարանային համարը
- խախտված է սարքի երաշխիքային կապարակնիքը կամ այն բացակայում է
- խախտված են սարքի վկայականում նշված շահագործման պայմանները
- Սարքի խախտման պատճառը հոսանքի անթույլատրելի տատանումն է
- Անսարքությունը փոխադրման արդյունք է, բացառությամբ փոխադրումի, կատարված
ԳԱԳԱԹ ֆիրմայի կողմից
- Անսարքությունը արդյունք է այն սարքի խափանման, որի հետ համատեղ շահագործվել է գնված սարքը
- Սարքը ունի մեխանիկական վնասվացքներ կամ անփույթ օգտագործման նշաններ, այդ թվում
նաև ինքնուրույն վերանորոգման փորցի հետքեր
Երաշխիքային պարտավորությունները չեն տարածվում
- Ծրագրային կամ օգտագործողի կողմից տեղադրված ծրագրային ապահովության, ինչպես նաև
վնասված ծրագրերի վրա
- Սարքի բաղադրիչների շարքից դուրս գալու դեպքում ինֆորմացիայի պահպանվածության վրա
- Ստեղնաշարի, մկնիկի վրա
- Ծախսվող նյութերի (քարթրիջների,տոներների, թղթի) վրա
- Հոսանքի կուտակման մարտկոցների վրա
Երաշխիքային սպասարկումը չի ներառում
- Վաճառված տեխնիկայի պարբերական պրոֆիլակտիկան և սպասարկումը, կոնֆիգուրացիայի և
համակարգի աշխատանքի օպտիմալ կարգավորումը
- Օգտագործողի սարքավորումը գործի դնելու հմտությունների ուսուցումը
Մաղթում ենք Հաճելի Գնումներ!