Զամբյուղ
Չունեք ընտրված ապրանք գնումների զամբյուղում
Bestsellers

Tablet Amazon Kindle Fire 7"

Full Color 7" Multi-touch Display, Wi-Fi.
(0)

Cartridge Ink Epson T014

Suiatable for: Epson Stylus Photo C42UX, C42SX, Blue, Magenta, Yellow
(0)
Նորություններ
Էլ. հասցե:

Մեր Մասին


<<
Գագաթ>> ՍՊԸ - ն հիմնադրվել է 2009 թ.:

Առաքելությունը: Ապահովել բնակչությանը որակյալ համակարգչային սարքավորումներով եւ տրամադրել գնորդներին անհրաժեշտ տեխնիկական աջակցություն, ինչպես նաեւ սկզբնական օգտվողի կարգավիճակ ունեցող հաճախորդներին տրամադրել երաշխիքային սպասարկում մեր ՏՏ (Տեղեկատվական Տեխնոլոգիաներ)  ոլորտի մասնագետների կողմից:

Նպատակը: Հիմնական նպատակն է ապահովել հաճախորդների առավել ամբողջական բավարարվածությունը ՏՏ ոլորտում, առաջարկելով բարձր որակի լուծումներ` հիմնված հուսալի սարքավորումների եւ բարձրորակ ծառայության վրա:


ՏՏ մատուցման ոլորտում իր երեք տարվա աշխատանքի ընթացքում, ընկերությունը մշտապես զարգանում է` ապահովելով առաջադեմ, բարձրորակ համակարգչային տեխնիկայի ներմուծում աշխարհի առաջատար արտադրողներից,  ոչ միայն Երեւանի քաղաքի բնակչությանը, այլեւ ՀՀ և ԼՂՀ մարզերի բնակչությանը:

2011թ.-ից սկսած <<Գագաթ>> ՍՊԸ-ն, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Պետական Բյուջետային կազմակերպությունները սպասարկողների ցուցակում:
Շարունակաբար թարմացվող ինտերնետային կայքը (www.gagat.am) լայն հնարավորություն է ընձեռնում մեր հաճախորդներին եւ օգտվողներին առավել արագ և ճկուն կերպով տեղեկատվություն ստանալ ընկերությունում առկա առաջատար տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի վերաբերյալ:

Ինտերնետային կայքը մաքսիմալ օպտիմիզացված է, ունի հեշտ օգտագործվող կառուցվածք: Կայքը ունի ցանկացած արտադրանքի ընտրման հնարավորություն, ինչպես նաև հաճախորդի կողմից գնված և հաստատված տեխնիկայի առաքման հնարավորություն:


Ընկերության Գործունեությունը


ԳԱԳԱԹ  կազմակերպությունը հանդիսանում է  առևտրային սարքավորումների առաջատար  մատակարարներից մեկը Հայաստանում: ԳԱԳԱԹ-ը մասնագիտացված է  նաև առևտրային սարքավորումների  մատակարարման, տեղադրման եւ սպասարկման  գործընթացում:

Հիմնական գործունեությունն  է`

1. Սերվերների և սերվերային համակարգերի, նոութբուքերի, նեթբուքերի և աքսեսուարների, համակարգիչների և համալրող սարքերի ներմուծում եւ վաճառք աշխարհի առաջատար արտադրողներից

2. Համակարգչի կազմավորում ըստ հաճախորդների պատվերների

3. Վեբ կայքերի, ինտերնետային խանութների նախագծում

4. Մեր հաճախորդների և գործընկերների բիզնեսների ավտոմատացման համար հատուկ լուծումների տրամադրում

5. Որակյալ սպասարկում և անհրաժեշտ տեխնիկական ապահովում ըստ հաճախորդի ցանկության իր գրասենյակում կամ տանը

6. Մասնագիտացված ՏՏ խորհրդատվության տրամադրում մեր գործընկերներին եւ հաճախորդներին


Հարգելի Գնորդներ!

Մենք երաշխավորում ենք Ձեր կողմից մեր մասնագետների առջև դրված ցանկացած արտասովոր խնդիրների անհատական ​​լուծումներ մաքսիմալ սեղմ ժամկետում: